Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

17.05.2015

Հարգելի NONA, բարև Ձեզ: Եթե ցավերը պարբերաբար են, դրանց պատճառն այլ է: Ցավեր հարաբերության ժամանակ կարող են տարբեր պատճառներով առաջանալ` ձվարանի կիստայի, էնդոմետրիոզի, արգանդի հետթեքվածության, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների, կպումային պրոցեսների դեպքում: Հարկավոր է դիմել բժշկի և մանրամասն հետազոտվել:

ANI ADUNC

17.05.2015

Hargeli bjshkuhi hnaravor e bardzr texic vayr @nkneluc ev ujex harvacic kusataxant@ vnasvi? (aryun e nkatvel u ujex cav)

Մեդ-Պրակտիկ

17.05.2015

Հարգելի GOGI, բարև Ձեզ: Ստորև ներկայացնում ենք հղումներ, որտեղ գտնեք անհրաժեշտ ինֆորմացիա.

 

http://www.medicinform.net/gyn/gyn_pop9.htm

http://www.dr-shatalova.ru/estestvennie-i-barernie-metodi-kontracepcii/

Մեդ-Պրակտիկ

15.05.2015

Հարգելի Mari, պարտադիր չէ, որ կուսազրկումն ուղեկցվի ցավով և արյունահսությամբ, հնարավոր է Դուք ուղղակի չեք զգացել: Հնարավոր է նաև, որ կուսաթաղանթը գտնվում է հեշտոցից բավականին վերև, և հարաբերության ժամանակ այն չի վնասվել: Այո հնարավոր է, որ որոշ ժամանակ անց նոր տեղի ունենա կուսազրկում, հնարավոր է նաև, որ կուսազրկում լինի միայն ծննդաբերության ժամանակ:

armo

15.05.2015

Barev dez es 15 tarekan em arnandams teqvat e cax inchpes anem vor uxvi tan paymannerum

G

12.05.2015

hargeli bjishk,kcankanayi imanal ka motavor jamanakahatvac sermnajaytqman hamar,normal txamardu mot?inchqam karox e tevel mi serakan haraberutyun@ minch sermnajaytqum@?

Մեդ-Պրակտիկ

11.05.2015

Հարգելի Alla, այո հաճախ են լինում դեպքեր, երբ կուսաթաղանթը պատռվում է միայն ծնդաբերության ժամանակ:

Մեդ-Պրակտիկ

11.05.2015

Հարգելի LILIT20, բարև Ձեզ: Եթե թութքն արդեն արյունահոսում է, ուրեմն այն նոր չէ, իսկ ցավը վկայում է բորբոքման մասին: Այս դեպքում ցանկալի է դիմել պրոկտոլոգի խորհրդատվության, հնարավոր է նույնիսկ վիրահատության կարիք լինի: Մինչ այդ տանը, ցավերը մեղմելու և արյունը դադարեցնելու համար կարող եք օգտագործել "Ռելիֆ Ուլտրա"-ի և "Դիկլոֆենակի" մոմեր: Կարող եք օգտագործել երեկոյան քնելուց առաջ, մեկ օր դիկլոֆենակ, մեկ օր ռելիֆ, ցավերը կմեղմանան, սակայն դա վերջնական բուժում չէ, հարկավոր է դիմել բժշկի:

GOGI

11.05.2015

BAREV DZEZ HARGELI BJISHK MEK HARC UNEM, BACI PAHPANAKIC INCH MIJOCNER KAN SEQSOV ZBAXVELU EV CHHXIANALU HAMAR?... SHNORHAKALUTYUN

NONA

11.05.2015

hargeli bjshkuhi,haraberutyunic heto grete misht unenum em mejqi cav,u shat sur caver en,inchic da karox e linel ? hnaravor e haraberutyan @ntacqum exav mi poqr larvacutyunic ? shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

11.05.2015

Հարգելի Qnarik, բարև Ձեզ: Իհարկե 3 կեսարյան հատումից հետո նորից հղիությունը ռիսկային է, քանի որ մեծ է վտանգը արգանդի սպիի բացվելու, սակայն շատ են դեպքերը, երբ կինը նորմալ հղիանում և ծննդալուծվում է 3 կեսարյան հատումներից հետո: Ինքներտ էլ գիտեք, որ 3 կեսարյան հատումներից հետո բնական ճանապարհով ծննդաբերելը հակացուցված, հարկավոր է նորից ծննդալուծվել կեսարյան հատման ճանապարհով:  Ուղղակի հարկավոր է անընհդատ լինել բժշկի հսկողության տակ բարդույթուններից խուսափելու համար: Ինչ վերաբերում է հղիանալու ժամկետին, ապա կեսարյան հատման դեպքում 2 տարի ընդմիջումը նորմալ է:

Մեդ-Պրակտիկ

09.05.2015

Հարգելի Diana, բարև Ձեզ: Կնոջ և տղամարդու օրգանիզմներն ունեն տարբեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններ: Սեռական հարաբերության բացակայությունը կնոջ համար այնքան էլ խդիր չէ: Գոյություն ունեն կանանց և տղամարդկանց ուժող և թույլ սեռական կոնստիտուցիոնալ տիպեր: Ուժեղ տիպ ունեցող տղամարդիկ սեռապես ավելի ակտիվ են, և երկար ժամանակ սեռական հարաբերության բացակայությունը կարող է վատ անդրադառնալ տղամարդու առողջության վրա: 

Mari

09.05.2015

Hargeli bjishk,arajin serakan haraberutyan jamank aryun chi exel,asum en vor hnaravor e kusataxant@ patrvac chlini,ayl laynacac lini,hnaravor e mi or kusataxant@ patrvi ev aryun ga?

Hovo

09.05.2015

barev dzez,mi harcel tam hargeli bjish,isk aranc ginekologi ognutyan@ dimelu hnaravor chi haskanl@ axchik@ naxkan serakan haraberutyun@ sksel@ vonc haskanank axchik@ kuys e te voch

Alla

08.05.2015

Shat shnorhakal em bjishk....ev evs mi harc cnndaberutyan jamanak kusataxant@ amboxchovin kpatrvi che?

Մեդ-Պրակտիկ

08.05.2015

Հարգելի Alla, բարև Ձեզ: Հինգ ամիս կանոնավոր սեռական կյանքով ապրելու պարագայում հղիության բացակայությունն անհանգստանալու առիթ չէ: Ինչ վերաբերում կուսաթաղանթին, դրա չպատռվելը չի խանգարում հղիանալուն:

Մեդ-Պրակտիկ

08.05.2015

Հարգելի Elen, պարտադիր չէ, որ կուսազրկումն ուղեկցվի արյունահոսությամբ և ցավով, հնարավոր է Դուք ուղղակի չեք զգացել: Եթե նույնիսկ կուսազրկում դեռ չի եղել, դա չի խանգարում հղիանալուն: Սակայն, եթե դե Ձեզ անհանգստացնում է կամ խանգարում նորմալ սեռական կյանքով ապրելուն, կարող եք դիմել գինեկոլոգի վիրահատական ճանապարհով կուսազրկում կատարելու համար: Ինչ վերաբերում է ֆիզիկական վարժություններին, դրանք ամրացնում են որովայնի առաջային պատը, բայց կուսաթաղանթի կառուցվածքի վրա չեն ազդում: 

LILIT20

08.05.2015

Barev dzez hargeli bjishk,gemaroi dem inch kareli e anel, ka aryunahosutyun, cav.aranc bjshki het xorhrdakcelu ka inchvor dexamijoc vor@ kogni.kam tnakan inchvor ban, xndrum em patasxaneq.

Qnarik

06.05.2015

Barev dez. Unem ereq txa 3 el kesaryan em unecel. 3 baliks 2 taekan e 4 kareli e unenal

Մեդ-Պրակտիկ

05.05.2015

Հարգելի Hovo, բարև Ձեզ: Կարող է պարզել գինեկոլոգը, գինեկոլոգիական քննությամբ:

diana

04.05.2015

Barev dzez indz kaseq serakan haraberutyuner unenaluc ev heto mi qani amis haraberutyun chunenaluc inch karox e linel ev knoj ev txamardu mot

elen

03.05.2015

Shnorhakalutyun patasxani hamar..bayc evs mi qani harc unem..mi qani angam haraberutyun enk unecel enpisi tpavorutyun e vor kusataxante patrvel e bayc arnahosutyun chka..jamanakin bavakanin shat pori pres em arel u hnaravore vor dranic elastik darcac lini ?ev um petqe dimem ayt harce anhrajeshtutyan depqum virahatakan mijocov lucelu hamar?

Alla

03.05.2015

Barev dzez.. és arden 5 amis e amusnacac em bayc der hxi chem .u serkanan haraberutyan jamanak kusataxants chi patrvel hnaravor e da patchar lini chhxianalu...xndrum em patasxaneq ...shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

02.05.2015

Հարգելի Elen, բարև Ձեզ: Ձեր հարցը մի փոքր անհասկանալի է, եթե նկատի ունեք սեռական հարաբերությունից հետո, ապա դա հնարավոր կլինի, եթե կուսաթաղանթը տեղակայված է հեշտոցամուտքից բավականին հետ:

Hovo

02.05.2015

barev dzez,mi harc em uzum dzez tal..inchpes karox enk imanal serakan haraberutyunneric araj axchik@ kuys e te voch,

elen

01.05.2015

Barev dzez xndrum em kaseq ardyoq hnaravor e vor kusataxante chpatrvi???? Shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

30.04.2015

Հարգելի Alisa, բարև Ձեզ: Գեղեցիկ կուրծք ունենալու համար կարևոր են ֆիզիկական վարժությունները, սնունդը, ճիշտ ներքնազգեստի ընտրությունը և այլն: Ստորև ներկայացնում ենք կայքի հղումներ, որտեղ կգտնեք ավելի մանրամասն ինֆորմացիա.

 

http://www.herpes.ru/hudo/sf/kornelia_grud.htm

 

http://www.arabio.ru/sovety/uprugaya_grud.htm

elen

30.04.2015

Barev dzez. Mi harc unem kusataxanti het kapvac.. ardyoq hnaravor vor ayn chpatrvi..?

Մեդ-Պրակտիկ

29.04.2015

Հարգելի SYUZI 19, ՈՒՁՀ-ն ներկայում ամենաանվտանգ, ոչ ինվազիվ մեթոդն է պտղի ներարգանդային զարգացմանը հետևելու համար: Անհանգստանալու կարիք չկա: Ինչ վերաբերում է ֆոլաթթվին, այն նպաստում է պտղի նյարդային համակարգի նորալ զարգացմանը, սակայն չի պաշտպանում սպառնացող վիժումից: 

Մեդ-Պրակտիկ

29.04.2015

Հարգելի Asia, բարև Ձեզ: Այո հնարավոր է, սակայն համոզված լինել չի կարելի: Ինչ վերաբերում է արյան քանակին, դա կապ չունի վնասման չափի հետ, դա կապված է տվյալ հատվածի անոթավորման  հետ: 

Կարդացեք նաև

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

Ուրո-անդրոլոգիա
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am

Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...

Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

Սեքսոլոգիա
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am

Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։

Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...

Ուրո-անդրոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am

Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...

Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am
Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը.  izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...

Ուրո-անդրոլոգիա
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

Առողջ տղամարդ
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am

Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ